Under development Discussed 28.06.2024 - 13.07.2024 «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովելու խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունումը, որով կերաշխավորվի խտրականության դեմ պայքարի գործուն իրավական կառուցակարգերի նախատեսումը։ 3 1 20 1909
Under development Discussed 05.04.2021 - 20.04.2021 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում ներառել նոր միջոցառումներ՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը, փոփոխություններ և լրացումներ կատարել ԳԾ-ի որոշ միջոցառումներում՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին: Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշմամբ սահմանված Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի անհատական կազմում՝ այն համապատասխանեցնելով Կառավարության գործող կազմի հետ:Միևնույն ժամանակ, ԳԾ-ով նախատեսված միջոցառումների գնահատման չափորոշիչները հստակեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ձևաչափում: 2 0 0 6544
Under development Discussed 15.07.2019 - 31.07.2019 «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն առավել համակարգված ձևով սահմանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ, սահմանել հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։ Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել Ազգային փոքրամասնությոնների պալատ, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։ Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ 4 6 35 23327