Add to favourites

Under development

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովելու խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունումը, որով կերաշխավորվի խտրականության դեմ պայքարի գործուն իրավական կառուցակարգերի նախատեսումը։ 

  • Discussed

    28.06.2024 - 13.07.2024

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice, European Court of Human Rights, Criminal legislation, Civil and commercial legislation, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2198

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.07.2024

Փաթեթում ներառել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով երաշխավորել ենթադրյալ խտրականության ենթարկված ֆիզիկական անձանց անվճար իրավաբանական օգնությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.07.2024

Նախագծով անդրադառնալ խտրականության զոհերի փոխհատուցման, խտրականության համակարգային կամ կառուցվածքային ձևերից տուժած անձանց (օր.՝ հաշմանդամության հիմքով ազատությունից ապօրինի զրկված անձինք) ճանաչման և փոխհատուցման այլ համակարգային միջոցառումներին, որոնք պետք է ուղղված լինեն խտրականության սոցիալական պատճառներին և հետևանքներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.07.2024

Նախատեսել հավասարության ազդեցության գնահատում հանրային իրավունքի և քաղաքականությունների բոլոր ասպեկտներում։ Այն պետք է ներառի օրենքների, քաղաքականությունների կամ այլ որոշումների կանխարգելիչ, խորհրդատվական և տվյալների վրա հիմնված գնահատում՝ ցանկացած խտրական ազդեցություն բացահայտելու և կանխելու համար։

See more