Under development Discussed 30.03.2020 - 14.04.2020 Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ___________ 2020 թվականի N ____ -Լ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը՝ համաձայն հավելվածի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում. համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, Կառավարության հաստատմանը ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը. առաջարկություններ ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։ 5 0 1 43443