Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

67%33%

Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը:

Ծրագրի ընդունումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։

          Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝

  • Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը,
  • Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,
  • Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
  • Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:

 

  • Discussed

    04.01.2025 - 20.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1961

Print

Suggestions

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.01.2025

Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման առնչությամբ առաջարկում եմ երեխա ունեցող ընտանիքներին նպաստների համար ծնողների կողմից դիմումները ներկայացնելիս ՊԵԿ-ի տեղեկատվական շտեմարանում համապատասխան ստուգումներ կատարելու արդյունքում դուրս բերել ծնողների աշխատելու վերաբերյալ տեղեկատվութուն և չաշխատող լինելու դեպքում վերջիններիս դիտարկել որպես պոտենցիալ աշխատանք փնտրող անձինք՝ ներգրավելով նրանց զբաղվածության պետական աջակցության ծրագրերում։ Եթե առկա են առցանց աշխատանքների վերաբերյալ գործատուների կողմից ներկայացված թափուր հաստիքներ, առաջարկում եմ ուղեգրումների հարցում առաջնարհերթություն տալ մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերին։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.01.2025

.«Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման» առումով բացի առողջապահական համապարփակ ապահովագրության գծով լիազոր մարմնի հետ համագործակցությունից, նախաձեռնել և նախատեսել նաև կենսաթոշակային քարտերով անկանխիկ եղանակով կատարված առևտրի դեպքում լրացուցիչ զեղչեր ստանալու հնարավորությունը՝ առևտրային բանկերի և էկոնոմոկիայի նախարարության հետ համագործակցության արդյունքում դուրս բերելով այնպիսի պայմանների ամրագրում, որոնք կենսաթոշակառու-նպաստառուներին թույլ կտան բացի հետվճարից օգտվել նաև լրացուցիչ զեղչային արտոնություններից։ Սա հատկանշական է հատկապես այն դեպքում, որ 2024թ սեպտեմբեր ամսից սկսած հանվել է կոմունալ վարձավճարի դիմաց հետվճար ստանալու բաղադրիչը՝ հանգեցնելով նրան, որ ավելի շատ շահառուներն իրենց գնումները կատարում են մթերքի և տնտեսական առաջնային անհրաժեշտ պարագաների համար։ Վերոգրյալը հնարավորություն կընձեռի մեծացնելու առևտրի ծավալն ու հնարավորությունը։

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

20.01.2025

M 1.4.3.2 միջոցառման արդյունավետությունը պարզ չէ, նախատեսել այլ ծրագրեր, որոնք կաջակցեն այս ընտանիքներին: Գյուղական համայնքերում առհասարակ չկան վճարովի մանկապարտեզներ, ստացվում է, որ ծնողը չի օգտվում այս ծրագրից: Բացի այդ, բացի Երևան քաղաքի համայնքային մանկապարտեզներից, նախատեսել նաև այլ մարզերում արտոնություններ՝ վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ձևով, համայնքային մանկապարտեզներից օգտվող երեխաների համար:

See more