Discussed 16.04.2024 - 01.05.2024 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 28-ով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 3 հաստիքային միավորով, գործավարի 3 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 3 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 6 հաստիքային միավորով, գործավարի 6 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 2 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 4 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 1 հաստիքային միավորներով: 3 0 0 1281
Discussed 16.04.2024 - 01.05.2024 Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմն 3-ով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմն 6-ով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն 2-ով ավելացնելու առաջարկությանը: 3 0 0 1345
Discussed 30.05.2022 - 14.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով այսուհետ՝ Նախագիծ առաջարկվում է ԲԴԽ-ի վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորներից ընտրելու դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն: 1 0 0 3071