Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 28-ով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 3 հաստիքային միավորով, գործավարի 3 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 3 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 6 հաստիքային միավորով, գործավարի 6 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 2 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 4 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 1 հաստիքային միավորներով:
-
Discussed
16.04.2024 - 01.05.2024
-
Type
Decision
-
Area
Justice, Job and employment, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 1291
Print