Discussed 20.01.2025 - 04.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շուրջ 2024 թվականի հուլիսի 1-ին փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկվել է դեռևս ձեռնպահ մնալ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցումից, անհրաժեշտություն է առաջացել կատարելու փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 797-Ն որոշման մեջ։ 2 1 0 908
Discussed 14.06.2023 - 29.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի փոփոխության նախագիծը բխում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգում առկա կարգավորումների տարընկալումները չեզոքացնելու անհրաժեշտությունից։ 2 0 0 2778