Discussed 20.08.2024 - 04.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1371-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխություններին: 0 1 0 1072
Discussed 26.02.2024 - 12.03.2024 «Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները: 12 2 0 2196
Under development Discussed 20.11.2023 - 08.12.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով պարզեցվել և կարգավորվել են ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության փուլերում հանրային ծանուցման, հանրային լսումների իրականացման և շահագրգիռ հանրության լսումներին մասնակցության գործընթացները: 3 0 0 2045
Discussed 06.09.2023 - 21.09.2023 «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.2) այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության ժամկետները.3) հայտարարատուների և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.4) հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը։Նախագծով նախատեսվում է կանոնակարգել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության՝ առանց ապրանքներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու ավարտմանն առնչվող հարաբերությունները: 1 2 0 1868
Discussed 07.07.2023 - 22.07.2023 "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ոչնչացման հետ կապված առանձին նորմերը համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նշյալ որոշման N7 hավելվածի 1-ին կետը համապատասխանեցնել նույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ: 2 1 0 2523
Discussed 14.04.2023 - 29.04.2023 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 4 2 0 2145
Discussed 12.04.2023 - 27.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 892-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 246-րդ հոդվածին։ 0 7 0 2622
Under development Discussed 20.01.2023 - 04.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆաղաՆախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի թիվ 194-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն¬ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 103-րդ հոդվածին։ 0 2910
Discussed 18.07.2022 - 03.08.2022 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է նպաստել վարչական մարմինների կողմից քննվող գործերի արդյունավետությանը, ներդնել գործուն մեխանիզմներ վարչական իրավախախտումների հայտնաբերման և բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության համար: Նախագծով ակնկալվում է ներդնել վարչական գործերի քննության գրավոր ընթացակարգ, որը կնպաստի վարչական մարմիննեի կողմից քննվող գործերի արդյունավետությանը, խնայողությանը, ինչպես նաև դյուրինացմանը: 1 3 8 5121