Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։

Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։

  • Discussed

    25.06.2025 - 10.07.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1605

Print

Suggestions

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

Առաջարկում ենք մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու իրավասությունը վերապահել համայնքի աշխատակազմի քարտուղարին (պետական կառավարման համակարգում ընդունված պրակտիկայի համանմանությամբ): Նման կարգավորումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ խնդիրներից ու դժգոհություններից այն քաղաքացիների կողմից, որոնք դիմել են մասնակցելու մրցույթին և միայն վերջին պահին են տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մասնակցել:

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

«Մրցույթը հայտարարվում է համայնքային ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` ոչ ուշ քան վեցամսյա ժամկետում։» նախադասությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթին:

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

5. Ամբողջ տեքստում հանդիպող «համայնքապետարանի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի շրջանառվող նախագծերը ևս շարադրված են ՀՀ Սահմանադրության նշված դրույթին համապատասխանեցված տերմինաբանությամբ:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: