Discussed 23.10.2024 - 08.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։ 1 4 0 440
Discussed 08.05.2024 - 23.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով՝ գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել է լիցենզավորման գործընթացը և մշակվել են առավել արդյունավետ կարգավորումներ, հստակեցվել են լիցենզիայի գործողության ժամկետների (ժամանակահատվածների) վերաբերյալ առկա կարգավորումները, պարզեցվել են գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ ի թիվս այլնի վերացնելով նաև առկա կրկնությունները, տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։ 0 3 0 1380
Discussed 24.10.2023 - 09.11.2023 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։ 1 4 0 2237
Discussed 02.10.2023 - 18.10.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունմամբ՝ զգալի կկրճատվեն սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման ժամկետների չպահպանման դեպքերը, կհստակեցվեն անհրաժեշտ սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք դիմող անձը պարտավոր է ապահովել՝ էլեկտրական ցանցին միանալու նպատակով, կբացառվի բաշխողի կողմից տույժի վճարումը այն դեպքերում, երբ դիմող անձի սպառման համակարգը պատրաստ չէ էլեկտրաէներգիա ընդունելու, կհստակեցվի տույժերի վճարման գործընթացը՝ այն դարձնելով անկախ սպառողի պահանջից։ 4 1 0 2247
Discussed 18.08.2023 - 03.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ 5 8 1 2757
The draft has been accepted Discussed 14.08.2023 - 30.08.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։ 1 3 1 2628
Discussed 27.01.2023 - 12.02.2023 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունմամբ միացման հարաբերություններում առավել արդյունավետ կիրականացվեն համապատասխան աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ապրանքների գնման և ֆինանսական միջոցների հատկացման պլանավորումները: 1 6 1 2792
Discussed 26.12.2022 - 11.01.2023 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին Որոշման ընդնունման արդյունքում զգալիորեն կթեթևանա սպառման համակարգերն էլեկտրական ցանցին ուղղված ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա այդ մասով ներդրումներն ուղղել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավմանը։ 3 10 1 3782
Discussed 22.06.2022 - 08.07.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել փոքր հզորությամբ արևային, հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո գործող սակագնային կարգավորումները՝ ապահովելով գործունեության կանխատեսելի միջավայր։ 0 1 0 3504