Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։

  • Discussed

    14.08.2023 - 30.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2610

Print

Suggestions

«Էներէքս» ՓԲԸ

21.08.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նոր որոշման նախագծի հետ համաձայն ենք, սակայն Բաշխողի կողմից Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանեցնելու պատճառով այդ սպառողները չեն կարողանում օգտվել ազատականացված շուկայի ընձեռած հնարավորություններից և կրում են ֆինանսական վնասներ։ Բաշխողի պատճառով այդ սպառողների վնասը փոխհատուցելու նպատակով առաջարկում ենք․ ԷՄԱ կանոններում ավելացնել նոր՝ 82․1 կետ հետևյալ բովանդակությամբ․ «82․1 ԷՄԱ կանոնների 108․1-րդ կետով սահմանված հաշվառման համալիրները ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանելու դեպքում Երաշխավորված մատակարարը Սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկում է հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության, շուկայի օպերատորի ծառայության և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության սակագների հանրագումարով և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։»

See more