Discussed 27.05.2024 - 12.06.2024 «ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։ 7 5 0 1957
Under development Discussed 29.08.2023 - 14.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման: Համաշխարհային բանկի ներդրումներով Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար բարեկարգելու և զբոսաշրջիկներին էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար: 3 1 0 2018