Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 22.05.2025 - 06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նախատեսել կարգավորում, ըստ որի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց այցելող անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ՝ առանց անցագրի, անձը հաստատող և որևէ այլ փաստաթղթի։ 
Մնաց {days} օր
0 1757

Обсуждалось 27.05.2024 - 12.06.2024

«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։
Մնաց {days} օր
0 4421

Обсуждалось 29.08.2023 - 14.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման: Համաշխարհային բանկի ներդրումներով  Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են  Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու  Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար   բարեկարգելու  և  զբոսաշրջիկներին  էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար:
Մնաց {days} օր
0 3541
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: