Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.09.2024 - 11.10.2024

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի ամսական հաշվարկում, բացի հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, ներառվում են նաև այլ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց), նրանց այլ եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի մասով անհատական տեղեկություններ։
0 1817

Discussed 26.09.2024 - 11.10.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբե­րակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկը (վճարը) ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկի (վճարի) վճարման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատաս­խան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրո­նային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով, - ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ մինչև այդ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվելու մինչև նախագծի 2-րդ հոդվածն ուժի մեջ  մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, - եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - 2024 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել 2025 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - սահմանել, որ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների մասով անհատական տեղեկությունները տարեկան կտրվածքով ներկայացնելու փոխարեն, 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվելու են եկամտային հարկի ամսական հաշվարկներով։
0 1735

Discussed 27.08.2024 - 11.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­­վարության 2017 թվականի հոկ­տեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատաս­խա­նեցնել Օրենսգրքի 160-րդ հոդ­վա­ծում կատարված լրա­ցում­ներին և վերոնշյալ սահմանա­փա­կում­ները սահմանել նաև եկա­մ­տա­յին հարկի վերադարձման կարգում։
0 962

Discussed 26.02.2024 - 12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ Ընդ որում, նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից:
6 4647

Discussed 29.01.2024 - 13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերացնել խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումների կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումների մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը՝ նշված եկամուտների նկատմամբ սահմանելով եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ։ Միաժամանակ, առաջարկվում է հանել նաև գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումների՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափի մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը և դրանց նկատմամբ պահպանել եկամտային հարկի գործող՝ 20 տոկոս դրույքաչափ։
5 3131

Discussed 01.03.2023 - 16.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու դրույթները։
4 5835

The draft has been accepted

Discussed 10.03.2017 - 31.03.2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու,Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Նորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու,Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Նորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
0 8619