Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 21.02.2024 - 07.03.2024

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ      Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենք) օպտիմալ օգտագործմամբ։     «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 79 աշակերտ: Դպրոցի աշխատակիցների թիվը 25 է (մանկավարժական հաստիքներում  ընդգրկված են 13 աշխատակիցներ): «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:       Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները՝ այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ առաջարկվում է «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորել  277 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ:     Հաշվի առնելով, որ «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը նախատեսված է 760 աշակերտի համար, իսկ երկու դպրոցների փաստացի  սովորողների թիվը 354 է, ինչպես նաև նկատի ունենալով երկու դպրոցների շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է դպրոցների միավորումից հետո, որպես կրթության կազմակերպման մեկ ընդհանուր շենք-միջավայր, դիտարկել Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցը: Արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, տնտեսում:  
11 4052

Discussed 19.01.2024 - 04.02.2024

 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարևորելով կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում  ապահովելու նպատակով  հնարավոր կլինի աապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։  Հայաստանի Հանրապետությունում արվեստի տարբեր  ուղղություններով և  սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով  մասնագիտացված ավագ դպրոցներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը նախատեսում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝   արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։        
7 2203

Discussed 15.06.2021 - 01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման, հեռավար ձևով խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունման գործընթացը:
0 5229