Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

28.04.2026 14.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցը։ Ծրագրով՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ և հիմնական սնող գազատարներ, հետևյալ ուղղություններով՝  I փուլ - Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված, II փուլ - Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված, III փուլ - Երևան քաղաքի Հարավային հատված, IV փուլ - Երևան քաղաքի Արևելյան հատված: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն արդեն իսկ ճշգրտված Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով իրականացվող ուղղությունները, գազատարների երկարությունը և ֆինանսավորման չափը։ Նախագծի ընդունմամբ կիրականացնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։
Մնաց {days} օր
0 162

Discussed 06.10.2023 - 21.10.2023

ՀՀՇՆ «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող և վերականգնվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության վրա, որոնք նախատեսված են սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազերով ապահովելու համար, ինչպես նաև արտաքին, ներքին և գազասպառման գազատարերի, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) վրա և սահմանում են պահանջներ դրանց անվտանգության ու շահագործման բնութագրերի նկատմամբ և ենթակա են պարտադիր կատարման, նախագծող, կառուցող, հավաքակցող ու շահագործող կազմակերպությունների կողմից:
Մնաց {days} օր
0 5392
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: