ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցը։ Ծրագրով՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ և հիմնական սնող գազատարներ, հետևյալ ուղղություններով՝
I փուլ - Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված,
II փուլ - Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված,
III փուլ - Երևան քաղաքի Հարավային հատված,
IV փուլ - Երևան քաղաքի Արևելյան հատված:
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն արդեն իսկ ճշգրտված Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով իրականացվող ուղղությունները, գազատարների երկարությունը և ֆինանսավորման չափը։
Նախագծի ընդունմամբ կիրականացնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։
-
Duration
28.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 145
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.