Under development Discussed 17.11.2022 - 02.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով): Միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 285-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 40 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2022 թվականի դեկտեմբերի 1) երկարացնել 3 ամսով` մինչև 2023 թվականի մարտի 1-ը: 4 4 0 2590
Discussed 07.09.2021 - 23.09.2021 «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ 13 69 7 18000