ԼՈՒՍԻկ Ասպատուրյան
13.09.2021
Բարև Ձեզ, Նախագիծը ոչ թե բոլոր կետերով սխալ է, այլ նվաստացուցիչ ու վիրավորական քաշաթաղցիների համար։ ԱՀ_ում Քաշաթաղի շրջանն այն շրջանն էր, որտեղ բարձր մակարդակի վրա էր գյուղատնտեսության, անասնապահության ու մեղվաբուծության զարգացումը։ Ու հիմա դուք անտեսելով աշխատող բնակչի հիմնական կորիզին, վերաբնակիչ եք համարում 2008_ից հետո եկածներին։ Հնարավոր է, որ ԱՀ_ից լիարժեք ու ճիշտ տվյալներ ձեզ չեն տրամադրել շրջանի մասին։ Իմ ընտանիքով 1995թվականից վերաբնակեցվել ենք շրջանում, ավերակից տուն ենք ստեղծել, զբաղվել ենք անասնապահությամբ,ջերմոց ու այգի ենք մշակել, ( թող համապատասխան մարմինները ճիշտ ներկայացնեն ամեն ինչ), պետական աշխատանքներ ենք զբաղեցրել։ Տղաներս մինչև պատերազմի ավարտը, դեռ ավելի գտնվել են ծառայության ու մարտական գործողության մեջ,այն դեպքում,երբ շատերն հենց առաջին օրվանից լքեցին քաղաքը։ Իմ պահանջն է ստանալ փոխհատուցում իմ 25 տարվա կորցրած չարչարանքի ու եկամտի աղբյուրների դիմաց։ Նաև հավելեմ, որ 2008թ._ից հետո եկածները հիմնականում մասնագետներ էին, ովքեր գալիս էին սոց վճարի և հավելավճարներ ստանալու համար։ ՓԱՍՏԱՑԻ բառը խորն ուսումնասիրեք։ Իսկական արտոնյալ վերաբնակիչները մենք ենք, 1994_ից հետո եկածներս, ովքեր ապրել են ամենավատ պայմաններում և պետության կողմից կառուցած կիսատ_պռատ տների վրա տարիներով չարչարվել են, որ տուն դառնա։ Իսկ ուշ եկած մասնագետները պահանջում էին նորմալ տուն ու նորմալ պայմաններ, և ստանում էին,որովհետև ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ էին։ Ու շատ վիրավորական է,երբ նրանց եք համարում վերաբնակիչ, իսկ մեզ" ոչ։ Խնդրում եմ հետևություն արեք և ճիշտ տվյալների հիման վրա նախագիծ կազմեք։ Ես իմ կամքով չեմ կորցրել իմ տունը, ,ես պետությանը նվեր չեմ տվել իմ երկհարկանի սեփական տունը, որի ամեն քարի վրա մեր չարչարանքը կա։ Ես չունեմ ՀՀ_ում ոչ մի սեփականություն, հակառակ դեպքում մենք էլի կաշխատեինք ու կապրեինք։ Բայց տունը մի քանի հարյուր հազար չարժի, որ մտածեմ ինքս իմ գյխի ճարը տեսնել։ Անօրինական զրկվել եմ, իսկ դրա ցավը կորցնողը գիտի միայն, ուրեմն պիտի փոխհատուցվի իմ կորցրածը, մենք էլ բոլորի նման ունենք ապրելու իրավունք։ Շնորհակալություն