Discussed 05.10.2022 - 25.10.2022 «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%: 14 7 13 7216