Add to favourites

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով:

Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է  թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:

  • Discussed

    05.10.2022 - 25.10.2022

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7461

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.10.2022

13. Վերոհիշյալի արդյունքում ստացվել է մի բյուջե, որով հոգ է տարվում հանրային աշխատողների սոցիալական վիճակի բարելավման մասին՝ արհամարհելով ՀՀ հպարտ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ սոցիալական վիճակ ապոհվելու ուղղությամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը դեմ ենք արտահայտվել Նախագծին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը մեր վերոհիշյալ դիտողություններին ու առաջարկություններին ըստ էության արձագանքելու և դրանք քննարկելու պատրաստակամություն հայտնելու դեպքում, ակտիվորեն և առարկայորեն մասնակցել դրանց քննարկումներին:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.10.2022

12. Նախագծի ԱԺ-ում քննարկումների ընթացքում ոտնահարվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և 9 կրթական ու գիտական կազմակերպությունների միջև դեռևս 2019 թ. սեպտեմբերին կնքված հուշագիրը համագործակցության վերաբերյալ (նաև Հուշագրի Կողմերի 2021 թ. հոկտեմբերի 8-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը նախագահել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը), որի գործունեության ծրագրով նախատեսված էր հուշագրի կողմերին մասնակից դարձնել տարեկան բյուջեների նախագծերի և դրանց կատարման մասին հաշվետվությունների քննարկումներին:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.10.2022

10. Միաժամանակ խնդրահարույց է Նախագծով ՀՀ կենտորանկան բանկի պահպանմանն ուղղվող ծախսերի մեծությունն, ինչին դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը: 11. Այսպես, ըստ Նախահաշվի, 2023 թվականին Բանկի ապարատի պահպանման ծախսերը նա¬¬¬խա¬¬¬¬տես¬վել են 9,898.0 մլն դրամի չափով, որը 2022 թվականի հա¬մա¬պա¬տաս¬խան ցու¬ցա¬նի¬շից ավել է 19.0 %-ով կամ 1,582.5 մլն դրամով: Բանկի ապարատի պահպանման 2023 թվա¬կա¬նի ծախ¬սերի 93.8 %-ը (2022 թվա-կանին այդ ցուցանիշը կազմել է 93.3%) կամ 9,279.7 մլն դրամը բա¬ժին է ընկ¬նում Բան-կի աշ¬խա¬տա¬կից¬նե¬րի աշխա¬տա¬վարձի (ներառյալ պարգևատրումը և նյու¬թական խրա¬¬¬¬խու¬սու¬մը) և սոցիալական ապա¬հո¬¬վու¬թյան գծով ծախսերին: Բանկի աշխատակիցների աշխատավարձի (ներառյալ աշխատավարձին հա¬վա¬սա¬րեց¬¬¬ված մի¬¬ջոցների) գծով ծախսերը 2022 թվականի համար հաստատված 7,322․8 մլն դրամի դի¬¬մաց՝ 2023 թվա¬կա¬նին նախատեսվել է 8,787․4 մլն դրամ (1,464.6 մլն դրամ կամ 20.0 %-ով ավել): Ըստ այդմ փաստորեն նախատեսված է, որ ՀՀ ԿԲ 800 հոգիանոց աշխատակազմի (ներառյալ մաքրուհիներին ու սպասարկող անձնակազմին) միջին աշխատավարձը 2023 թ. կկազմի 915 300 ՀՀ դրամ: Դրա հետ մեկտեղ Նախագծով նախատեսված է, որ 2022 թ. համեմատությամբ 4․8 մլն դրամով կամ 7․9 %-ով կավելանան 30 ավ¬տո¬մե¬քե¬նա¬յի հա¬մար ՀՀ ԿԲ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման 2023 թվա¬կա¬նի ծախ¬¬¬¬սերը: Մեր կարծիքով ՀՀ ԿԲ-ին պահպանման ծախսերը տարիներ շարունակ եղել են ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համահունչ, չեն համապատասխանել դրա օրենսդրական առաքելությամբ նախատեսված գործառույթներին և արդյունավետությանը: Ըստ այդմ առաջարկում ենք ՀՀ ԿԲ աշխատակիցների միջի աշխատավարձի մակարդակը պահապանել առնվազն 2022 թ. մակարդակի վրա, կրճատել դրա անձնակազմն առնվազն 200 հաստիքով, կրճատել ծառայողական մեքնենաների քանակը առնվազն կիսով չափ:

See more