Discussed 24.09.2024 - 09.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերանայվել են արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները, ինչպես նաև վերաձևակերպվել են բժշկական փաստաթղթերի անվանումները՝ համապատասխանեցնելով օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումներին։ Միաժամանակ, լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը նույնպես ընդգրկվել են պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի։ 3 1 0 1179