Discussed 02.11.2024 - 17.11.2024 «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է լիազորությունների լայն շրջանակ և ինքնուրույն որոշումների կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանած թեկնածուների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նշված պաշտոնատար անձանց կողմից նշանակվող խորհրդականների թեկնածուների և նախարարների տեղակալների համար սահմանել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր։ 1 1 0 448
Discussed 02.11.2024 - 17.11.2024 ««ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ կողմից բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների հաշվետվողականությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը: 1 1 0 594
Discussed 01.11.2024 - 16.11.2024 ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը բխում է հանրային ծառայության թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգերի, վերջիններիս ստուգելու համար կիրառվող գրավոր/բանավոր առաջադրանքների, ինչպես նաև հանրային պաշտոն ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության գնահատման չափորոշիչների ներդրման պահանջից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող ոլորտային օրենքներով ամրագրել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության առանձին տեսակներում թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքությունը ստուգելու համար կիրառվելիք գրավոր/բանավոր առաջադրանքների, հանրային պաշտոնը ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության չափորոշիչների ներդրման օրենսդրական կարգավորումները և պետական մարմիններում, ՏԻՄ-երում պետական ծառայողների բարեվարքության ուսումնասիրության ստուգման պատշաճ և գործող կառուցակարգեր։ 5 5 0 626
Discussed 31.10.2024 - 16.11.2024 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․ այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։ այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։ 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։ 2 1 0 573
Discussed 19.05.2023 - 03.06.2023 «ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար: Նշվածը ապահովելու է վերոգրյալ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից: Վերոգրյալ փոփոխությունները ուղղված են ապահովելու Հայաստանի Հանրապետությունում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը և շարունակական կատարելագործմանը: 7 1 0 3318
Under development Discussed 31.03.2023 - 15.04.2023 ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրք Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման և ոլորտային կանոնագրքերի մշակման տրամաբանական շարունակությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ներմուծումն է։ Բարեվարքության համակարգի մաս կազմող պահանջները և սահմանափակումները վերաբերելի են հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հետևապես, բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը վարքագծի կանոնագրքի հաստատումն է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված շրջանակի համար։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահված է լիազորություն ընդունելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)։ 5 3 0 4735
Discussed 27.01.2023 - 11.02.2023 «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.6-րդ ենթակետի պահանջը՝ սույն փաստաթղթով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) օրենքով սահմանվող կրթական գործընթացի մանակիցների՝ վարչական, մանկավավարժական աշխատողների, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի /այսուհետ՝ էթիկայի նորմ/ շրջանակում: Սույն փաստաթուղթը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման: 10 2 37 6019
Discussed 23.09.2022 - 08.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը: 8 1 0 4595
Discussed 25.04.2022 - 10.05.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ 2 0 1 4751