Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

09.04.2026 24.04.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ՝ արդիականացնելով երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների ցանկերը։ Փոփոխության նպատակն է գործող ցանկերը համապատասխանեցնել Եվրոպական միության 2025 թվականի երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցանկին՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցած տեխնոլոգիական զարգացումները և միջազգային վերահսկման մեխանիզմների փոփոխությունները։ Արդյունքում նախատեսվում է ապահովել արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների առավել արդյունավետ կարգավորում, նվազեցնել ռիսկերը, ինչպես նաև ստեղծել առավել կանխատեսելի և բարենպաստ պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար։
Մնաց {days} օր
0 788

Discussed 11.03.2026 - 27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։
Մնաց {days} օր
0 465

Discussed 11.03.2024 - 26.03.2024

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:  
Մնաց {days} օր
11 4761

Discussed 23.05.2022 - 07.06.2022

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Հաշվի առնելով, որ գունաերաժշտական շատրվանների համակարգը նախագծվել և իրականացվել է ֆրանսիական  Aquatique-show կազմակերպության կողմից հատուկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների համար արտադրված անհատական սխեմաներով, մեխանիզմներով և սարքավորումներով, ինչի արդյունքում ոչ մի ուրիշ արտադրողի/մատակարարի ոչ մի տեսակի սարքավորում հնարավոր չէ համադրել առկա համակարգի հետ՝ (Aquatique-show կազմակերպության տրամադրած հիմնավորումը կցվում է) ուստի առաջարկվում է գունաերաժշտական շատրվանների համակարգի արդիականացման և նորոգման ենթակա սարքավորումների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
Մնաց {days} օր
0 5745

Discussed 23.12.2021 - 07.01.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Կանոնների հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ և որ ամենակարևորն է, առնվազն պարտավորված կլինեն նվազագույն պարտադիր իրականացման աշխատանքների մասով չցուցաբերել անգործություն:
Մնաց {days} օր
0 6076
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: