Add to favourites

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

 

  • Discussed

    11.03.2024 - 26.03.2024

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1765

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 3-րդ տողում նշված է. ՝«Շենքի ինֆորմացիոն մոդելավորման (BIM- Building Information Modeling) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորման համար մեթոդական ուղեցույցի մշակում», այսինքն, ստացվում է լավագույն դեպքում ՝ 2028թ նոյեմբերի 3-րդ տասնօրյակում շուրջ 5 տարի հետո ունենալու ենք ընդամենը մեթոդական ուղեցույց:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

«Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.2 Նախահաշվային նորմերի ժողովածուների կառուցվածքի, մշակման, լրամշակման և հաստատման կարգի մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում, տեխնիկական առաջադրանք», իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2.2-ում նշված է. «Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերի արդիականացում, շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերի կազմում ռեսուրսային մեթոդի կիրառմամբ:.... Որևիցե բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչն է խոչընդոտել, որ առանց Հայեցակարգի չեն արդիականացվել այդ 2.2-ում նշված Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերը: Իսկ նույն տողի հաջորդ մասում նշված շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերը ռեսուրսային մեթոդի կիրառմամբ կազմումը ինչպե՞ս է իրականացվելու, եթե «Միջոցառման նպատակը» սյունակի 2.2 տողում նշված է, որ պետք է մշակվի նախագիծ, որով կառաջարկվի հասատել, թե ի՞նչ կարգով պետք է մշակվեն Նախահաշվային նորմերի ժողովածուները

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 2-րդ տողում նշված է. ՝«Օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի արդիականացում, լրամշակում/մշակում» իսկ «Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.1 ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.04.2009թ N 35-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի (անալոգ–օբյեկտների կատալոգի) արդիականացում, լրամշակում, տեխնիկական առաջադրանքի մշակում» իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2-րդ տողում նշված է.«Միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային կանխատեսումների (շինարարական ծրագրերի արժեքների խոշորացված իրական ծախսերի գնահատման) համար հիմքերի ստեղծում, ծախսերի հաշվարկ գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով)»: Այսինքն, ստացվում է խոշորացված ցուցանիշների ժողովածուի արդիականացման լրամշակման և տեխնիկական առաջադրանքի մշակման արդյունքում հնարավոր է ծախսերը հաշվարկել գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով), այնինչ ճիշտ հակառակն է հնարավոր իրականացնել՝ ունենալով հաշվարկված ծախսեր, նոր դրանց հիման վրա ստեղծել ծախսերի խոշորացված գնահատում: Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչպես են լրամշակելու խոշորացված ցուցանիշների ժողովածուն, եթե լրամշակված չէ շինարարության արժեքի հաշվարկման կարգը:

See more