Discussed 31.10.2024 - 15.11.2024 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ատելության խոսքի արգելքի վերաբերյալ կարգավորում նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել վարչական իրավախախտման առանձին տեսակ՝ խտրականություն կամ ատելություն հարուցող խոսքի համար, որի կիրառության համար սահմանված կլինի ոչ այնպիսի բարձր շեմ, ինչպես քրեական հանցագործության համար: 1 4 0 822