Discussed 28.06.2024 - 13.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը և կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և, ժամանակացույցիը: Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ,:Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղեր: 0 2 0 1968
Discussed 18.04.2024 - 03.05.2024 «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական մոտեցման սահմանմանը, կրթության որակի վերահսկելության գործիքակազմի ներդրմանը և հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը: 8 0 1 4775
Discussed 26.03.2024 - 16.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել և հստակեցնել Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը։ 0 7 0 1430
Discussed 04.09.2023 - 20.09.2023 ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի (այսուհետ՝ մանկավարժական աշխատող)՝ պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը սահմանելն է։ Առաջարկվող կարգավորումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, կխթանվեն համակարգի զարգացման հնարավորությունները, կապահովվի մանկավարժների մասնագիտական զարգացման և կատարելագործման շարունակականությունը, կկատարելագործվեն հաստատությունների կառավարման մեխանիզմները։ 2 1 0 2800
Under development Discussed 30.06.2023 - 15.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների նկարագրերը ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների վրա տարածելու անհրաժեշտությունից (բացի վերոնշյալ որոշմամբ սահմանված տնօրենի, համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոններից, որոնք կառավարման նոր համակարգի անցնող հաստատություններում է գործելու): Անհրաժեշտություն է առաջացել նաև նոր հավելվածով սահմանել կառավարման հին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների տնօրենի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրերը (վերջինս սահմանված չէր): 1 2 1 3083
Discussed 27.01.2023 - 11.02.2023 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.20-րդ կետի պահանջից։ Միջոցառման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որով կկարգավորվի ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը: 2 2 5 3093
Discussed 15.11.2022 - 30.11.2022 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թվականից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։ Նախագծով առաջարկվում է նաև որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով որոշման կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի փոփոխված դրույթներին՝ այն է՝ սահմանել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: 4 33 0 5415
Discussed 06.10.2022 - 22.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմամբ, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմամբ և հսկողությունն ավելի թիրախային դարձնելու հանգամանքով: Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրվում ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների, մասնավորապես՝ միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար: 4 2 0 3290
Discussed 22.06.2022 - 07.07.2022 «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 14.3-րդ ենթակետերով, ինչպես նաև 12-րդ հոդվածով սահմանվել են դրույթներ, համաձայն որոնց՝ անհրաժեշտ է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ամբողջությամբ վերանայել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը՝ համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհում կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին: 28 74 24 14257