Under development Discussed 21.08.2023 - 05.09.2023 ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծեր ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի համաձայն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որով վերանայվելու են անապահովության գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ: ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, նոր համակարգում սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են լինելու։ Ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը: 1 1 0 2140
Under development Discussed 05.06.2023 - 21.06.2023 ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2021-2026թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 4.6 բաժնի համաձայն Կառավարությունը նպատակադրել է մինչև 2026 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը։ ՀՀ վարչապետի 29.09.2021թ․ N 1082-Ա որոշմամբ, անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք ընտրվել է ընտանիքի միջոցների Հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը (հեշտ ստուգվող եկամուտների ստուգման, իսկ դժվար ստուգվող եկամուտների դեպքում՝ դրանց վերագրման միջոցով)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի թիրախ վերցվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային (և ունեցվածքի) հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները։ 0 1 0 3492
Under development Discussed 18.05.2023 - 05.06.2023 ««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի համաձայն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որով վերանայվելու են անապահովության գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ: ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերը մշակվել են նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, նոր համակարգում սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են լինելու։ Ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը: 0 1 0 1969