Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.09.2024 - 02.10.2024

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ: ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի կանխելու ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի արտադրողների և սպառողների շրջանում գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հանրայնացմանը, որն էլ իր հերթին անվտանգ պայմաններ կստեղծի անասնաբուժության ոլորտում կիրառվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կիրառման գործում:
0 1375

Discussed 17.04.2024 - 02.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդու­նումը պայ­մա­նավորված է մի շարք բժշկական փորձաքննությունների (ռազմաբժշկական, դատաբժշկական, բժշկասոցիալական և այլն) ընթացքում իրականացվող գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման անհրաժեշտությամբ: Քաղաքացիների բժշկական փորձաքննությունների ընթացքում փորձաքննություն իրականացնող մարմիններին բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվում են գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վերաբերյալ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, մինչդեռ փորձաքննական աշխատանքների, ինչպես նաև տարբեր վարույթային գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում հետագայում ձեռք բերել վերոնշյալ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները:
0 1502

Discussed 17.02.2023 - 04.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց վարորդա­կան վկայականներ հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պետական պատվերի շրջանակներում անվճար կազմակերպելու գործընթացը
0 3904