Քննարկվել է 12.09.2024 - 02.10.2024 ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ: ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի կանխելու ոչ ճիշտ տեղեկատվության տարածումը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի արտադրողների և սպառողների շրջանում գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հանրայնացմանը, որն էլ իր հերթին անվտանգ պայմաններ կստեղծի անասնաբուժության ոլորտում կիրառվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կիրառման գործում: 6 3 0 1377
Քննարկվել է 17.04.2024 - 02.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մի շարք բժշկական փորձաքննությունների (ռազմաբժշկական, դատաբժշկական, բժշկասոցիալական և այլն) ընթացքում իրականացվող գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման անհրաժեշտությամբ: Քաղաքացիների բժշկական փորձաքննությունների ընթացքում փորձաքննություն իրականացնող մարմիններին բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվում են գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վերաբերյալ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, մինչդեռ փորձաքննական աշխատանքների, ինչպես նաև տարբեր վարույթային գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում հետագայում ձեռք բերել վերոնշյալ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները: 1 1 0 1505
Քննարկվել է 17.02.2023 - 04.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ Զինված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց վարորդական վկայականներ հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պետական պատվերի շրջանակներում անվճար կազմակերպելու գործընթացը 11 5 0 3905