Discussed 13.06.2024 - 28.06.2024 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետները: և կարգի սահմանում : 3 0 1 1019
Discussed 11.09.2023 - 26.09.2023 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածը լրացենել 6.1-րդ մասով, սահմանելով, որ յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում: 1 0 0 2200
The project has not been accepted Discussed 28.10.2020 - 12.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը մշակվել է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի պահահջներին (հոդված 5.2-րդ և 5.3-րդ) և ապահովել օրենքի կիրարկումը: 1 5972
The project has not been accepted Discussed 22.05.2020 - 06.06.2020 «ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ` Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից: 0 6837