Add to favourites

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը մշակվել է ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  ՀՀ օրենքների կիրար­­կումն ապա­­­­­հո­վելու համար:

Նախագծի ընդուն­­­­ման արդ­յուն­քում ակնկալվում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետները: և կարգի սահմանում :

  • Discussed

    13.06.2024 - 28.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1015

Print

Suggestions

Մհեր Հայրապետյան

27.06.2024

Նախագծի 8-րդ և 13-րդ կետերի մեջև առկա է տարընթերցման և տրամաբանական կապի բացակայության խնդիր, մասնավորապես՝ 8-րդ կետում օգտագործվում է IP հասցե ձևակերպումը, իսկ 13-րդ կետում, DNS ձևակերպումը, որոնք որևէ պարագայում նույնական չեն և չեն կարող նույնանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկը ձևավորվում է IP հասցեի հիման վրա, իսկ բլոկավորումն իրականացվում է դոմեյնի անունով DNS-ով: Առաջարկում եմ հստակեցնել ձևակերպումները: Առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ 8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը DNS-ով բլոկավորելու վերաբերյալ: Իսկ 13-րդ կետը պետք է շարադրվի հետևյալ կերպ՝ 13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով, ինչպես նաև պետք է արգելափակեն IP հասցեն, եթե ցանկում ներառված կայքերը չեն համապատասխանում 8-րդ կետով սահմանված պահանջներին: Եթե 8-րդ կետի պահանջներին չհամապատասխող IP հասցեն է արգելափակվում, ապա արգելափակումը պետք է իրականացվի նաև DNS-ով: Մեկնաբանությունները ներկայացվել են «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի անունից:

See more