Under development Discussed 15.07.2024 - 20.08.2024 «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (լիազոր մարմին) իրավասությունն է ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը: Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը: Ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը: 1 4 20 1690
Under development Discussed 10.10.2023 - 26.10.2023 «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջի կատարումը։ Նախագծով ամրագրվում է ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացների հետ կապված գործողությունները։ 0 3035
The draft has been accepted Discussed 15.02.2022 - 05.03.2022 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է 2018 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի և կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման 13.1 կետի պահանջներից։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ 2 51 16 11057
Under development Discussed 20.10.2017 - 09.11.2017 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններով; 0 10873