Discussed 28.08.2024 - 12.09.2024 «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխությունների համատեքստում Նախագծով առաջարկվում է՝ Օրենքի 15-րդ հոդվածով Կառավարությանը լիազորությունները լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝ «գ1) սահմանում է Սևանա լճի (ձկան և խեցգետնի) արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև դրա որակի բնութագրերը.», «գ2) հաստատում է Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները՝ մինչև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելու մասին Կառավարության որոշման ընդունումը։»։ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող մյուս փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետ ուժը կորցրած ճանաչել: Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կլուծեն մի շարք հարցեր, որոնք առաջանում են գործող օրենսդրության և իրավակարգավորումների կիրարկման ժամանակ։ 2 2 0 1400
Discussed 01.07.2024 - 22.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1656-Ն որոշման պահանջները: 2 2 0 1926
Discussed 03.08.2023 - 18.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» պահանջներից։ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման պահանջները: 1 1 0 3653
Under development Discussed 20.06.2022 - 05.08.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1584-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» պահանջներից։ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1584-Ն որոշման պահանջները: 0 0 0 3761
The draft has been accepted Discussed 10.09.2021 - 25.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1603-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» պահանջներից։ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2021 թվականի մայիսի 24-ի «Ոռոգման նպատակով 2021 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 842-Ա որոշումն ու 2021 թվականի օգոստոսի 17-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-322-Ն օրենքը: 0 1 0 7324