Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1603-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»  պահանջներից։

         «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

         Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2021 թվականի մայիսի 24-ի «Ոռոգման նպատակով 2021 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 842-Ա որոշումն ու 2021 թվականի օգոստոսի 17-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-322-Ն օրենքը:

  • Discussed

    10.09.2021 - 25.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7325

Print