31.03.2025 15.04.2025 ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարոթւյան կողմից հաստատված ցանկում նախատեսված դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում 2 2 1 443
28.03.2025 12.04.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովում (շարունակական մասնագիտացման զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպում, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով կրեդիտների շնորհման չափանիշների սահմանում, լրացուցիչ մասնագիտացման անցկացում, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ): Իսկ մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը: 5 6 0 492
Discussed 11.09.2024 - 26.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա բուժաշխատողների կողմից բուժաշխատողների ռեգիստրում պարտադիր գրանցվելու համար, ինչն էլ իր հերթին կնպաստի լիցենզավորման գործընթացն առավել արագ կազմակերպելու համար։ Ավելին, լիցենզավորված անձի կողմից ներկայացված կադրային հագեցվածության փոփոխության դեպքում լիազոր մարմինը բուժաշխատողների ռեգիստրի միջոցով անմիջապես տեղեկանալու հնարավորություն կստանա։ Բացի այդ, որոշման գործող դրույթները կհամապատասխանեցվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված ՇՄԶ հավաստագրման կարգավորումներին։ 1 3 0 2033
Discussed 26.07.2024 - 10.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու մասնագետների հավաստագրման արդյունավետության և գործընթացի ճիշտ կազմակերպման համար մասնագետների բազային կրթության և համապատասխան աշխատանքային փորձառության վերաբերյալ պահանջի սահմանում: 8 2 1 1680
Discussed 12.01.2024 - 27.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ժամանակացույցի հիմնական նպատակն է ապահովել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող պատասխանատու մասնագետների կանոնակարգված ՇՄԶ կազմակերպման և հավաստագրման իրականացումը: 5 2 0 2433
Discussed 09.11.2023 - 24.11.2023 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից։ 3 1 0 3005
Discussed 03.10.2023 - 18.10.2023 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանաքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է վերը նշված բուժաշխատողներին թույլատրել զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ մինչև սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագրի ձեռքբերումը։ 10 0 0 3626
The draft has been accepted Discussed 19.04.2023 - 04.05.2023 «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովում (շարունակական մասնագիտացման զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպում, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով կրեդիտների շնորհման չափանիշների սահմանում, լրացուցիչ մասնագիտացման անցկացում, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ): Իսկ մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը: 18 0 0 3325
Discussed 02.03.2022 - 17.03.2022 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել առողջապահության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ՇՄԶ առանձին տեսակների իրականացման գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները 1 0 0 4952