Discussed 29.11.2023 - 14.12.2023 ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։ Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ։ Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։ 2 3 1 2382
Discussed 25.04.2023 - 10.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է հստակեցնել հաշվառող մարմին ներկայացվող տեղեկությունների տվյալները, դրանք համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. NՀՕ-567-Ն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տվյալներին։ 1 1 0 2383
Under development Discussed 21.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել կանխատեսելի իրավական պայմաններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով: 6 1 0 3312
Discussed 31.08.2022 - 15.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է: 3 4 2 4273
Discussed 30.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: 3 79 6 9018
Discussed 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 4903
Discussed 29.04.2022 - 15.05.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ 1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը, 2) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել առավել արդարացի և տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված, 3) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։ 0 0 0 4114
Discussed 22.03.2022 - 06.04.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցիզային հարկով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք սահմանելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ: 1 1 0 5433
Discussed 07.03.2022 - 22.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումները համապատասխանեցնել՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածում կատարված փոփոխություններին և լրացումներին: Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: 0 0 0 4059