16.04.2025 01.05.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում վերանայել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելու դեպքերը՝ նաև թվայնացնելով ամբողջ ծառայողական քննության անկացման գործընթացը։ 0 0 0 333
11.04.2025 27.04.2025 «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում համապատասխան մարմինների վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։ 1 0 0 391
Discussed 09.04.2025 - 24.04.2025 «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 335-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում պետական մարմինների կողմից տեղափոխման, փոխադրման և գործուղման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։ 0 1 0 367
Discussed 09.04.2025 - 24.04.2025 «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորումներին: 0 1 0 371
Discussed 09.04.2025 - 24.04.2025 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքով նախատեսված կարգավորման իրացումն է և հիշյալ օրենքից բխող փոփոխությունների իմպլեմենտացումը, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործառույթների անխափան կատարումն ապահովելն է: 0 1 0 352
Discussed 08.04.2025 - 24.04.2025 ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ` արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։ 1 1 0 381
Under development Discussed 20.03.2025 - 04.04.2025 «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ 7 3 1 673
Discussed 27.02.2025 - 15.03.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։ 2 29 4 1184
The project has not been accepted Discussed 26.02.2025 - 16.03.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոն զբաղեցնող Ծառայության զինծառայողների համար : 2 4 0 629