Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ

  • Discussed

    04.12.2025 - 20.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1120

Print

Suggestions

Անի Ավետիսյան

09.12.2025

Հաշվի առնելով, որ տվյալ որոշման նախագծի նպատակն է ապահովել կրթության և գիտության ոլորտների բարձր որակական զարգացումը, ինչպես նաև կանխել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գիտական գործունեության ընթացքի խաթարումից՝ առաջարկվում է նախագծում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Մասնավորապես՝

  • սահմանել գիտական գործունեության բնույթը, ծավալը և արդյունքները գնահատելու հստակ մեխանիզմներ,
  • խորհրդակցել ոլորտային գիտական կառույցների և կրթական հաստատությունների հետ՝ հավաստելու համար տվյալ քաղաքացիների գիտական ներուժի կարևորությունը,
  • սահմանել վերահսկման գործիքներ՝ համոզվելու, որ ազատված անձը շարունակում է իրականացնել գիտական գործունեություն։

Նման կարգավորումները կբարձրացնեն գործընթացի թափանցիկությունը, կնվազեցնեն հնարավոր չարաշահումները և կապահովեն, որ ծառայությունից ազատվելու հնարավորությունը օգտակար լինի ոչ միայն անձանց համար, այլև՝ պետության գիտական և կրթական զարգացման ռազմավարության իրականացման համար։

Սյուզաննա Մանուչարյան

06.12.2025

Գիտական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշումը իրականացնելը ողջունելի է։Լայն հնարավորություն կստեղծվի գիտության զարգացման և խորացման , ինչպես նաև հնարավորությունների ընդլայնմաը, գիտական գործունեության չընդհատելու դեպքում , ընդհատվող կրթությունը իր բացասական ու վնասակար հետևանքներն է ունենում։

Կողմ եմ պարտադիր զինվորական ծառայությունից նման ՀՀքաղաքացիներին ազատելու որոշման կայացմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: