20.11.2024 05.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի ամբողջականությունը՝ ականաջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառման համար վճարում, ԱՆԻ ՊԱՍ համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում, ինչպես նաև ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկում և մուտքագրված տվյալների պահպանում՝ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Միաժամանակ ամրագրված դրույթով՝ անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի հանձնումը՝ կազմակերպության անասնաբույժին, կապահովի այդ ընթացակարգի իրավակարգավորումը՝ տնտեսավարողի և անասնաբույժի միջև։ 0 4 0 453
15.11.2024 01.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներին: 1 3 0 399
Under development Discussed 10.09.2024 - 26.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։ 8 3 0 849
Discussed 30.05.2024 - 14.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովվի ՄԵԿԺ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, կստեղծվեն անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։ 7 2 0 2232
Discussed 22.04.2024 - 07.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին: 5 4 1 1612
Discussed 23.02.2024 - 14.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովի Վարչապետի հանձնարարականը, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև միջազգային չափանիշների ներդաշնակությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև հանրապետությունում զարգացնել ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի -ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծման գործընթացը։ 7 6 2 2316
Discussed 29.03.2023 - 14.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62.2 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պետք է մշակվեն համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և սահմանվի իրականացման ժամանակացույցը։ Այդ կետի կատարմանն է ուղղված նաև Ջրային կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀՇՆ 40-01.03- «Կոյուղի․ Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը և կանոնները։ Վերը նշված աշխատանքների ամբողջական ապահովման համար անհրաժեշություն է առաջացել կատարել նախկինում սահմանված ժամկետների փոփոխություն։ 2 2 1 2438
Discussed 11.10.2022 - 26.10.2022 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1593-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշումն ապահովում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման շարունակականությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովմամբ։ Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների ներմուծման նվազագույն ծավալները Կառավարության կողմից սահմանելու դրույթն ամրագրված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ, իսկ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի պաշարների կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը՝ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասերով։ Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը Կառավարության կողմից հաստատելու մասին դրույթը։ Ելնելով վերը նշվածից, Նախագծի նախաբանում հստակեցվել են լիազորող նորմերը և փոփոխվել Նախագծի, կարգերի և հավելվածների վերնագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի վերը նշված կետերի բովանդակությանը: Փոխվել է նաև հավելվածների հերթականությունը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի կետերի հերթականությանը։ 8 1 0 3512
Under development Discussed 12.11.2021 - 29.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումների համապատասխան կետերում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակման ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համար նախատեսվող ժամկետին։ Միաժամանակ, քանի որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր) հաստատված ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի շրջանակներում և դրանում սահմանված ժամկետներում իրականացվելու են աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված փոփոխությունները՝ առաջարկվում է դրանով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 72-րդ կետը։ 1 3 0 4303