Discussed 02.10.2024 - 18.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում և օդային տրանսպորտի աղետի ժամանակ միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածով սահմանված չափորոշիչներին։ 1 1 0 563
Discussed 12.06.2024 - 27.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է ՀՀ կառավարության «ՀՀ-ում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ կատարել լրացում և հատուկ բացառություններ նախատեսել օդանավակայաններում առևտրային շահագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։ 1 0 0 1831
Discussed 07.06.2024 - 23.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նույն խնդիրը կարող է առաջանալ արտերկրում այլ մասնագիտություններ և որակավորումներ ստացած քաղաքացիների դեպքում։ Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներով համալրման զարգացման հարցերը։ 33 1 0 1522
Discussed 04.04.2024 - 20.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։ Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ: Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։ 220 4 16 3200
Discussed 15.11.2023 - 01.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտիբնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայիգործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքայինանվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ևմատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոնծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքներիվերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեքիրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը,առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը,ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխանորակավորում ունեցող մասնագետների տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը ևաշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունըպայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակելքաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներինհամապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելուվերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող ներառվողմի շարք հարաբերություններ մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերիհաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանցտեխնիկական սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման,վերապատրաստման, լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործողօրենսդրությամբ նշված դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմինկամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականումնշված լիազորությունները փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգությանռիսկերի բարձրացմանը և գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելիշահագործմանը:Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջևկանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը պետք է սկսել որքան հնարավոր էշուտ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյիկոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետիապահովումից։Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում: Հաշվիառնելով կարգավորման վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելուարդյունքում ընդհանուր ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոնանվտանգության բարձրացումն է: 0 0 0 1904
Discussed 02.11.2023 - 17.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։ 1 0 0 1782
Discussed 31.10.2023 - 15.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 25-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի N 37-Լ հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 24-Լ հրամանով կատարված կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը վերապահվել են լրացուցիչ գործառույթների իրականացման իրավասություն և դրանց համապատասխան մասնագիտական ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող պահանջներ։ 0 2 0 1885
Discussed 17.07.2023 - 02.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ: 5 2 0 2279
Discussed 13.07.2023 - 29.07.2023 ավիացիայի մաս ԲՆՈՒԹԱԱԳԻՐ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում: Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ Օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բյույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները: Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը: 1 3 0 2615