Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։

Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։

Ներկայացվող Նախագծով  առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։

  • Discussed

    02.11.2023 - 17.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1805

Print