Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 20.03.2019 - 04.04.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված՝ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության (Ձև N 2Մ) լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ՝ կապված այդ հաշվետվությունները սահմանված ժամկետում և պատշաճ չներկայացնելու պատճառով իրավական ճշգրիտ վիճակագրություն վարելու անհնարինության հետ: ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (Ձև N 2Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը այլևս ավելորդ են, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը» սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի  N 1495-Ն որոշման հավելվածով նախատեսված է հանցագործությունների հաշվառման մեկ միասնական գրանցամատյան, բացի այդ, նշված հավելվածը հստակ սահմանում է «հաղորդում» եզրույթը՝ ամրագրելով այն որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ, հետևաբար «դիմում» եզրույթով վերնագրված, սակայն հանցագործության մասին որոշակի տվյալներ պարունակող տեղեկությունները (փաստաթղթերը) նույնպես պետք է գնահատվեն որպես հանցագործության մասին հաղորդում և լուծվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1 5985