Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված՝ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության (Ձև N 2Մ) լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ՝ կապված այդ հաշվետվությունները սահմանված ժամկետում և պատշաճ չներկայացնելու պատճառով իրավական ճշգրիտ վիճակագրություն վարելու անհնարինության հետ:

ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (Ձև N 2Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը այլևս ավելորդ են, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը» սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի  N 1495-Ն որոշման հավելվածով նախատեսված է հանցագործությունների հաշվառման մեկ միասնական գրանցամատյան, բացի այդ, նշված հավելվածը հստակ սահմանում է «հաղորդում» եզրույթը՝ ամրագրելով այն որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ, հետևաբար «դիմում» եզրույթով վերնագրված, սակայն հանցագործության մասին որոշակի տվյալներ պարունակող տեղեկությունները (փաստաթղթերը) նույնպես պետք է գնահատվեն որպես հանցագործության մասին հաղորդում և լուծվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  • Discussed

    20.03.2019 - 04.04.2019

  • Type

    Account

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5981

Print

Suggestions

Մհեր Շահնազարյան

20.03.2019

Նախ այս փոփոխությունը բավականին ուշացած է, սակայն կարևոր է, որ ի վերջո այս խնդիրը լուծվեց։ Հիրավի դիմում վերնագրմամբ բազմաթիվ հանցագործության մասին տվյալներ պարունակող փաստաթղթեր չեն ուսումնասիրվել այնպես, ինպես կուսումնասիրվեին հաղորդումները։

See more