Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 07.09.2017 - 27.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից:
Մնաց {days} օր
0 10551

Discussed 07.09.2017 - 27.09.2017

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ <<Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով կանոնակարգելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը: Ներկայումս տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքներ կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրենց տարածքների օգտագործման հետ կապված հարցերը կարգավորում են ելնելով տարածքների առանձնահատկություններից: Որոշման ընդունմամբ բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունները կունենան միասնական մոտեցումներ տարածքների օգտագործման տրամադրման հարցում:
Մնաց {days} օր
0 11131

Discussed 07.09.2017 - 07.10.2017

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Հարկ է նշել, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Բացի այդ, Սահմանադրության 159-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմինները նախատեսվեցին «պետական կառավարման համակարգի մարմիններ» եզրույթով, այնինչ Օրենքի մի շարք հոդվածներում այդ մարմինները վկայակոչված են այլ կերպ: Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
Մնաց {days} օր
0 11297

Discussed 07.09.2017 - 27.09.2017

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին >> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի  նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ տվում բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը:
Մնաց {days} օր
0 10485

Discussed 07.09.2017 - 25.09.2017

«Մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայումս մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով շատ կարևոր է մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատումը: Այդ կապակցությամբ, Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 2.1. կետով նախատեսվել է, որ մաքսային հսկողության ձևերի ընտրողականության համակարգի, ինչպես նաև ընտրված մաքսային հսկողության մի ձևից մյուսին անցման հիմքերի (սկզբունքների) սահմանման նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտերի նախագծեր: Մյուս կողմից, արտաքին առևտրի դյուրինացման նպատակով նախատեսվում է անցում կատարել ռիսկերի թիրախավորված համակարգին, ինչը նախատեսում է «Դեղին ուղի» և «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում մաքսային հսկողության գործառնություններ իրականացնել՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված կոնկրետ ցուցումներին համապատասխան, ինչը էականորեն կկրճատի փաստաթղթերի ու տվյալների ստուգման, ինչպես նաև մաքսային զննման իրականացման ժամանակահատվածը, ինչն ամրագրվել է նախագծում: Միաժամանակ, նախագծով նախատեսվող նոր՝ «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգը կարող է կիրառվել մաքսային հսկողության «Կանաչ ուղի», «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ, և ենթադրում է նախաբացթողումային փուլում առկա չափորոշիչների վերլուծության արդյունքում ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնելու մասին որոշման ընդունում: Հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետները, նախագծում ամրագրվել է, որ այն ուժի մեջ է մտնելու վերոնշյալ իրավական ակտի՝ ուժի մեջ մտնելուն համատեղ, իսկ գործող կարգավորումները համապատասխանեցվել են  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրին: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ մաքսային համակարգում, ի թիվս մաքսային հսկողության այլ ուղիների, կներդրվի նաև նոր` մաքսային հսկողության կապույտ ուղի, ապրանքների և տրանսպորտային միջոցների նախաբացթողումային փուլում կսկսի գործել ռիսկերի թիրախավորված կառավարումը, ինչը նպատակ ունի կրճատել նախաբացթողումային հսկողության ժամանակահատվածը և ընդլայնել ապրանքների հետբացթողումային հսկողության իրականացման շրջանակները, որ նպատակ ունի աստիճանաբար կրճատել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների ժամանակային ու նյութական ծախսերը ապրանքների նախաբացթողումային փուլում:
Մնաց {days} օր
0 13063

Discussed 06.09.2017 - 22.09.2017

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ  Նախագծով սահմանվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները:
Մնաց {days} օր
0 11135

Discussed 05.09.2017 - 22.09.2017

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագիծ <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը: <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության խրախուսումը, բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:    
Մնաց {days} օր
0 22538

Discussed 05.09.2017 - 28.09.2017

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշմամբ հաստատված հավելված №1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 21-րդ կետի պահանջով:
Մնաց {days} օր
0 11413
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: