Սոսե Կարնո
03.09.2018
բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել
22 - Agree
0 - Disagree
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
Discussed
25.08.2018 - 10.09.2018
Type
Decision
Area
Financial, Economical
Ministry
Ministry of Finance
Views 12404
Print03.09.2018
բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել
30.08.2018
20% կանխավճարը շատ է, առաջարկում եմ գոնե դարձնել 10%: Քիչ ընտանիքներ կարող են այդքան գումար հավաքել, անգամ ստաբիլ աշխատանքի դեպքում: Նաև տարեկան տոկոսադրույքների շեմը լավ կլիներ մի փոքր իջներ: Ոնց տեսնում եմ այդ մասով ոչ մի փափոխություն չկա: Եկամտահարկի մասին օրենքը լավ կլիներ չտարածվեր միայն կառուցապատողների կողմից նորակառույց շենքերի վրա: Դա էլ գոնե ինչ-որ չափով կօգնի թեթևացնել ամսական ծախսերը:
29.08.2018
Առաջարկում եմ՝ 1. քննարկել կանխավճարը հանելու կամ կանխավճարի սիմվոլիկ՝ առավելագույնը հինգ տոկոս շեմ սահմանելու հնարավորությունը: Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ չնայած, նրան որ ունեն որոշակի կայուն եկամուտ և կարող են վճարել վարկի ամսական մարումները, չունեն կանխավճար, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել ծրագրից: 2. քննարկել սույն ծրագրով երկրորդային շուկայից բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու դեպքում աշխատավարձից պահվող եկամտահարկը հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը: Սա ևս լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ ընտանիքների համար օգտվելու այս ծրագրից: