Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 06.04.2026 - 21.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 4-Ն որոշման 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածների:  
Մնաց {days} օր
0 440

Discussed 06.04.2026 - 21.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ Նախագծում հստակեցվում են վերոնշյալ հաստատությունների ենթակայությանն առնչվող իրավական կարգավորումները։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։  
Մնաց {days} օր
12 677

Discussed 06.04.2026 - 22.04.2026

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի  (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր. 1)     Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։ 2)    Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ. 3)    Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի. 4)    Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար  թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար. 5)    Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին  հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։ Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։
Մնաց {days} օր
2 872

06.04.2026 27.04.2026
««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծում առաջարկվում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքից հանել հսկողության ենթակա անձանց համաձայնության հիման վրա ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրման վերաբերյալ դրույթը:
Մնաց {days} օր
0 586

Discussed 06.04.2026 - 21.04.2026

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններում պարունակվող տվյալների մշակման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի և դրանց հետ փոխկապակցված ենթակառուցվածքների անվտանգության միջոցառումների համակարգի ստեղծման և դրա կիրառման կարգի հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
1 451

Discussed 03.04.2026 - 18.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ընդերքօգտագործման    ընթացքում կախված մասնիկների ( PM2,5 և PM10) համար  մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման իրականացում շարունակական (անընդհատ) եղանակով՝ ավտոմատ չափման սարքավորումների կիրառմամբ։ Նախագծով նաև նախատեսվում է, որ մշտադիտարկման արդյունքում ժամային պարբերականությամբ ստացված տվյալները փոխանցվում և հրապարակվում   ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային հարթակում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կախված մասնիկների (PM2,5 և PM10) արտանետումների վերահսկման նպատակով ստեղծված առցանց հարթակում։
Մնաց {days} օր
0 924

Discussed 03.04.2026 - 19.04.2026

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենքի նախագծի նպատակն է սահմանել բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների՝ IV և V կատեգորիաների շինարարության թույլտվության համար տեղական տուրքերի վճարման տարաժամկետ և փուլային մեխանիզմ՝ եռամսյակային պարբերականությամբ։ Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կառուցապատողներին բաշխել տեղական տուրքերի վճարման պարտավորությունները շինարարության ողջ ընթացքում՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև թույլտվության ժամկետի ավարտը։ Միաժամանակ սահմանվում են վճարումների հստակ ժամկետներ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը կապահովի վարչարարության պարզություն և վերահսկելիություն։
Մնաց {days} օր
0 989

Discussed 03.04.2026 - 18.04.2026

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԿԶԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներում ձևավորված գնի հիման վրա, մինչդեռ նման ցանկը սահմանված չէ: Սահմանվում է համապատասխան ցանկ՝ հիմնված բորսաների իրացվելիության և շրջանառության ծավալների, ինչպես նաև կիբեռանվտանգության և օգտատերերի քանակի վրա:  
Մնաց {days} օր
0 984

Discussed 03.04.2026 - 19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության խրախուսում, որը  համարվում է  առողջ ապրելակերպի ծրագրերի առանցքային բաղադրիչ։ Լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսումնական ծրագրերը կարևոր դեր ունեն դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման գործում։ Առողջ ապրելակերպի ծրագրերը նպաստում են ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և հոգեբանական կայունությանը, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունների զարգացմանը։
Մնաց {days} օր
4 687
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: