Add to favourites
««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
Օրենքի նախագծի նպատակն է սահմանել բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների՝ IV և V կատեգորիաների շինարարության թույլտվության համար տեղական տուրքերի վճարման տարաժամկետ և փուլային մեխանիզմ՝ եռամսյակային պարբերականությամբ։
Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կառուցապատողներին բաշխել տեղական տուրքերի վճարման պարտավորությունները շինարարության ողջ ընթացքում՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև թույլտվության ժամկետի ավարտը։ Միաժամանակ սահմանվում են վճարումների հստակ ժամկետներ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը կապահովի վարչարարության պարզություն և վերահսկելիություն։
-
Discussed
03.04.2026 - 19.04.2026
-
Type
Law
-
Area
Urban planning, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 933
Print