Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հստակեցմանը, միատեսակ կիրառման ապահովմանը և պատասխանատվություն կիրառող մարմնի հայեցողական լիազորությունների սահմանափակմանը:
Մնաց {days} օր
0 9822

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ քննչական կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես դա արվում է այլ քննչական մարմիններում:
Մնաց {days} օր
1 13435

Discussed 24.10.2018 - 08.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է գնման գործընթացների արդյունավետությունը, գրավչությունն ու մրցակցության աստիճանը բարձրացնելու, սկսնակ և փոքր բիզնեսի` գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
11 11750

Discussed 24.10.2018 - 09.11.2018

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 10817

Discussed 23.10.2018 - 07.11.2018

«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Դատական վիճակագրության հավաք­ման և վարման կարգը, ըստ դատական գործի տեսակի դատա­կան գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրա­պարակման ենթակա վիճակագրա­կան տվյալների ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվություն­ների բովանդակության նկարագրությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ն և թիվ 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում են՝ 1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը. 2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը. 3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը. 4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը:
Մնաց {days} օր
0 9162

Discussed 23.10.2018 - 08.11.2018

Գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Հայաստանի ազգայի արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք և անհրաժեշտ է հին տարածքը հետ հանձնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին այլ նպատակով օգտագործելու համար:
Մնաց {days} օր
0 10603

Discussed 23.10.2018 - 08.11.2018

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերը կլուծեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիարկումից առաջացած իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրները, կհստակեցնեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, կհամապատասխանեցնեն տարբեր օրենսդրական ակտերի միջև եղած իրավական հակասությունները և կլրացնեն օրենսդրական բացերը: Նշված օրենսդրական նախագծային փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման և առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:
Մնաց {days} օր
3 16569

Discussed 23.10.2018 - 07.11.2018

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կապահովվի մի շարք որոշումների համապատասխանեցումը ՀՀ անտառային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N189-Ն որոշման պահանջներին։
Մնաց {days} օր
0 10046

Discussed 22.10.2018 - 07.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
4 10639
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: