Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.12.2018 - 17.12.2018

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված սոցիալական գովազդների զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով բնակչությանը տեղեկատվության տրամադրման հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ, որը կբերի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը:
Մնաց {days} օր
0 9981

Discussed 30.11.2018 - 15.12.2018

«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի՝ 30.10.2018 - 15.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
Մնաց {days} օր
0 8876

Discussed 30.11.2018 - 15.12.2018

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծին ուղղված է օրենքի վերը նշված բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա քրեադատավարական ապացուցման նպատակով նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, որը կունենա նմանատիպ երաշխիքներ, ինչ նմուշների ստացումը` որպես քննչական գործողություն։ Նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կիրականացվի բացառիկ դեպքերում, եթե այդ նմուշները հնարավոր չի լինի ստանալ քննչական գործողության արդյունքում։
Մնաց {days} օր
0 11404

Discussed 30.11.2018 - 15.12.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության հարցերը:  Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը:
Մնաց {days} օր
0 10602

Discussed 30.11.2018 - 15.12.2018

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծին ուղղված է օրենքի բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:
Մնաց {days} օր
1 11390

Discussed 30.11.2018 - 16.12.2018

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ 1-ԻՆԻՑ 3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների) և պատանեկան օլիմպիական խաղերում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և բժիշկների ցանկը հաստատելու մասին:
Մնաց {days} օր
0 9031

Discussed 29.11.2018 - 14.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի №41Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հաշվի առնելով 2017 թվականի նկատմամբ սպառողական գների ինդեքսի փոփոխությունը մշակվել է որոշման նախագիծ, որի նպատակն է էլեկտրամատակարարող ընկերության կողմից սպառողի էլեկտրակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներ կամ մատակարարի այլ ցանցեր) սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարները համապատասխանեցնել գործող գներին:
Մնաց {days} օր
0 9183

Discussed 28.11.2018 - 13.12.2018

«Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությու­նում կանանց և տղամարդկանց հավասար  իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կնպաստի կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի հիմնական նպատակն է՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը: Նախագծի շրջանակներում կարևորվել են 6 գերակա ուղղություններ. 1. Սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված  խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 4.  Սեռի հատկանիշով  պայմանավորված  խտրականության կանխարգելում: 5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում: 6. Ընտանիքում  բռնության  երևույթի կանխարգելում և դրա դեմ պայքար: Նախագծի շրջանակներում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:    
Մնաց {days} օր
0 13947
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: